Սուդանում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում, հնարավոր է, զոհվել է Հայաստանի քաղաքացի20 օգոստոսի 2012 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Սուդանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թվում կա Հայսատանի քաղաքացի, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Ավիավթարը տեղի է ունեցել կիրակի օրը Հարավային Քորդոֆան նահանգի Թալոդի քաղաքի շրջանում: Ան-26 օդանավը, որը պատկանում է «Ալֆա-1» սուդանյան մասնավոր ընկերությանը, օգոստոսի 19-ին վթարի է ենթարկվել Թալոդիի օդանավակայանում վայրէջք կատարելիս: «Սուդանում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով, զոհվածների թվում են օդանավի անձնակազմի անդամներ, այդ թվում` ՌԴ քաղաքացի Գ.Վ. Սեմյոնովը, ինչպես նաև Հայսատանի և Տաջիկստանի քաղաքացիներ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում: Ըստ ռուսական արտաքին գերատեսչության տվյալների, «ավիավթարի հետևանքով զոհ է դարձել 31 մարդ, այդ թվում` Սուդանի Հանրապետության կրոնական հարցերով նախարար Գ. Ալ-Սադիկը, սպորտի և երիտասարդության հարցերով պետական նախարար Մ. Տուտուն, տուրիզիմի պետական նախարար Ի. Դաֆալլան, քաղաքական և ռազմական շրջանների մի շարք ներկայացուցիչներ »,-հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես նախօրեին հայտարարել էր սուդանյան տեղեկատվության նախարար Ահմեդ Բիլալ Ասմանը, որի խոսքը մեջբերել է Սինհուա գործակալությունը, օդանավը տեղափոխում էր կառավարական պատվիրակությանը, որի ղեկավարն էր մատակարարման և ապահովման նախարար Հազի ալ-Սադիկոմը: Օդանավում եղել է 31 մարդ, այդ թվում` անձնակազմի 5 անդամներ: «Օդանավի ղեկավարը ռուս էր. բոլորը զոհվել են»,-ասել է Վիդակասը: Հայաստանի ԱԳՆ-ում ավիավթարում ՀՀ քաղաքացու զոհվելու մասին ինֆորմացիան տվյալ պահին ճշտվում է, հաղորդել են PanARMENIAN.Net ի թղթակցին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |