21 օգոստոսի 2012 - 09:51 AMT
«Հրապարակ». Միշա Քալանթարյանի ինքնասպանության վարկածներից մեկը ֆինանսական խնդիրներն են

«Հրապարակը» գրում է. «Ըստ մի վարկածի՝ պատճառը ֆինանսական խնդիրներն են, որոնց մենք անդրադարձել ենք:

Խոսքը Աշոտ Սուքիասյանի կողմից առաջարկված նախագծին մասնակցելու արդյունքում Հայրապետյանների ընտանիքի կրած մեծ վնասների մասին է. Սիերա Լիոնեում ոսկու-ադամանդի հանք ձեռք բերելու համար Հայրապետյաններն իրենց գույքը գրավադրել են «Ամերիաբանկում»:

Ըստ այս վարկածի՝ Քալանթարյանը, որ Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբայրն է, որոշակի շրջանակների առաջ պարտավորություն է ստանձնած եղել, որ եռամսյա ժամկետում «Ամերիաբանկին» կվճարի 12 մլն պարտքը, եթե բանկը դադարեցնի հետապնդումները «Հայաստան» հանրախանութի նկատմամբ: Հետապնդումը դադարեցվել է, սակայն ստանձնած պարտավորությունը կատարել չի հաջողվել», - գրում է թերթը: