21 օգոստոսի 2012 - 13:48 AMT
Օբաման նախազգուշացնում է Սիրիա հնարավոր ներխուժման մասին Դամասկոսի կողմից քիմիական զենք կիրառելու դեպքում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը նախազգուշացրել է, որ Դամասկոսի կողմից քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառումը կարող է փոխել Վաշինգտոնի դիրքորոշումն այդ երկրի ներքին հակամարտությանը զինված միջամտությու ցուցաբերելու հարցի շուրջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի օրը չպլանավորված ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դեռ հրամաններ չի տվել ներխուժման մասին:

«Մեզ համար վերջին կետը կդառնա քիմիական զենքի կիրառումը: Դա կարող է փոխել իմ հաշվարկները»,- ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է Ռոյթերսը: