21 օգոստոսի 2012 - 11:45 AMT
Մարիա Շարապովան Նյու Յորքում ներկայացրել է քաղցրավենիքի արտադրության սեփական ընկերությունը

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Նյու Յորքում ներկայացրել է «Շուգարպովա» կոչվող քաղացրավենիքի սեփական արտադրությունը: Այն ներառում է 12 տարատեսակ կոնֆետներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը:

«Շուգարպովան» առայժմ վաճառվում է միայն ԱՄՆ-ում, սակայն առաջիկայում կհայտնվի նաև Մեծ Բրիտանիայում և ԱՄԷ-ում: 142 գ կշռող մեկ տուփն արժե մոտ 6 դոլար: