21 օգոստոսի 2012 - 13:07 AMT
Եվրոն աննշան թանկացել է դոլարի նկատմամբ Գերմանիայից նորությունների ֆոնին

Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ աննշան թանկացել է օգոստոսի 20-ին գերմանական ԶԼՄ-ների նորութունների ֆոնին այն մասին, որ Գերմանիան կարող է համաձայնվել մեղմացնել պայմանները Հունաստանի պետբյուջեի խնայողության վերաբերյալ:

Վաճառքի վերջում եվրոն թանկացել է մինչև 1,2345 դոլար մեկ եվրոյի համար ուրբաթ օրվա վաճառքի 1,2335 դոլարի փոխարեն:

Ինչպես հաղորդել է Bild պարբերականը, մեջբերելով կառավարական օղակներում աղբյուրները, ԳԴՀ-ն կհամաձայնվի երկարացնել Հունաստանի կողմից բյուջետային ծախսերի կրճատման ժամկետները մինչև 2015-ը: Այս ֆոնին ներդրողներն ուրբաթ օրը Բեռլինում ակնկալում են երկու երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը: