21 օգոստոսի 2012 - 16:03 AMT
Իրանը պատրաստվում է երկրի հարավում տեղակայել ՀՕՊ հսկա համալիր

Իրանը պատրաստվում է երկրի հարավային մասում տեղակայել նոր հսկա հակաօդային պաշտպանության համալիր 200 ակր տարածքով: Այդ մասին ասել է Khatam Al Anbiya բազայի հրամանատար Մոհամմադ Հոսեյնին, հաղորդում է Fars գործակալությունը:

Բազայի կառուցումը կարժենա շուրջ 24 միլիոն դոլար: Բազան կներառի իր մեջ ռազմաարդյունաբերական համալիր և հանրակացարան անձնակազմի համար, որի թիվը կկազմի շուրջ վեց հազար մարդ: