3 փետրվարի 2005 - 22:11 AMT
ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Այսօր Հայաստանում կառավարող խորհրդարանական կոալիցիայի անունից տարածվել է հայտարարություն, որտեղ «Արդարություն» եւ «Ազգային մաբանություն» ընդդիմադիր խմբակցություններին կոչ է արվում համատեղ աշխատել սահմանադրական բարեփոխությունների նախագծի վրա: Հայտարարությունում ողջունվում է սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ աշխատանքին մասնակցելու ընդդիմադրության ցանկությունը եւ ասվում է, որ այդ խմբակցությունների անդամների կողմից արված առաջարկություններն արժանի են ուշադրության: Հայտարարության վերջում ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արվում մասնակցել սահմանադրական բարեփոխությունների հարցով խորհրդարանական քննարկումներին: Հայտարարությունը ստորագրել են կառավարող կոլիցիայում ընդգրկված երեք կուսակցություն` Հանրապետական,Դաշնակցություն,«Օրինաց Երկիր»: