21 օգոստոսի 2012 - 15:57 AMT
Ջուլիան Ասանժի կողմնակից հաքերները հարձակվել են Մեծ Բրիտանիայի պետական գերատեսչությունների կայքերի վրա

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմնակից հաքերները DdoS-հարձակումներ են գործել Մեծ Բրիտանիայի կառավարական կայքերի վրա: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:Տեղեկատվության համաձայն, հաքերները գտվել են տարբեր երկրներում, ներառյալ Բրազիլիա, Մեծ Բրիտանիան, Ինդոնեզիա, ԱՄՆ և Չիլի:

«Թիրախների» շարքում են եղել արդարադատության, ներքին գործերի, աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարարությունների, թագավորության կառավարության ղեկավարի գրասենյակի կայքերը:

Ասանժի կողմնակից հաքերներն արդեն խոստացել են շարունակել ակտիվ գործողությունները Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի ցանցային ռեսուրսների նկատմամբ: