21 օգոստոսի 2012 - 16:28 AMT
Վ. Մանդիչ. Քիմիական զենքը չի մատակարարվել Ռուսաստանի սահմաններից դուրս, այդ թվում` Սիրիա

Ռուսաստանը կապ չունի սիրիական քիմիական զենքի հետ, հաղորդել է Քիմիական զենքի անվտանգ պահպանման և ոչնչացման դաշնային վարչության պետի տեղակալ Վլադիմիր Մանդիչը:

«Որքան ես գիտեմ, Ռուսաստանի սահմաններից դուրս քիմիական զենք չի մատակարարվել»,- ասել է նա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մանդիչի խոսքով, Սիրիան գտնվում է ՄԱԿ հինգ երկրների թվում, որոնք չեն ստորագրել քիմիական զենքի չտարածման մասին կոնվենցիա: