21 օգոստոսի 2012 - 16:02 AMT
Չարլզ Դիկենսի ժառանգները միջոցներ են հավաքում իրենց նախնու արձանը կանգնեցնելու համար

19-րդ դարի անգլիացի մեծ գրող Չարլզ Դիկենսի ժառանգները միջոցներ են հավաքում իրենց նախնու արձանը կանգնեցնելու համար: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Դևիդ Չարլզ Դիկենս և Ջերալդ Ռոդերիք Չարլզ Դիկենս անունով եղբայրները շարժվում են իրենց հանրահայտ նախապապի 1838-1839թթ. «Նիկոլաս Նիքլբայի կյանքն ու արկածները» ստեղծագործության մեջ նկարագրված Նիկոլասի և նրա ուղեկից Սմայքի կատարած ճանապարհորդության հետքերով:

Նրանք արդեն մեկուկես օր է, ինչ ճանապարհին են, և դեռ 20 մղոն ունեն անցնելու: Հաղթահարելով Դիկենսի հերոսների 75 մղոն երկարությամբ Լոնդոն-Փորթսմաութ ճանապարհը` եղբայրները հույս ունեն բավականաչափ գումար հավաքել, որպեսզի կանգնեցնեն Չարլզ Դիկենսի առաջին արձանը Միացյալ Թագավորությունում: