Լրագրողները խնդրում են Չինաստանի ղեկավարությանը պաշտպանել իրենց ուժային կառույցների հարձակումներից

Լրագրողները խնդրում են Չինաստանի ղեկավարությանը պաշտպանել իրենց ուժային կառույցների հարձակումներից

PanARMENIAN.Net - Չինաստանում արտասահմանյան ԶԼՄ-ների ասոցիացիան դիմել է երկրի իշխանություններին, խնդրելով պաշտպանել լրագրողներին ագրեսիայից և հարձակումներից:

Որպես նման վերաբերմունքի օրինակ նրանք բերում են ոստիկանության կողմից Նանտուն քաղաքում ճապոնացի թղթակցին ծեծելու դեպքը, որտեղ նա ցույց է լուսաբանել:

Ուղերձում նաև նշվում է Հեֆեյ քաղաքում Հոնկոնգից լրագրողների վրա քաղաքացիական հագուստներով ոստիկանների հարձակման մասին:

Պաշտոնական Պեկինը հայտարարում է, որ արտասահմանյան լրագրողները կարող են ազատ աշխատել իրենց երկրի տարածքում, բացառությամբ Տիբեթի, որտեղ սահմանափակումներ են գործում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---