Կիևի օդանավակայանում տեղի է ունենում ուղևորների և անձնակազմի շտապ տարհանում

Կիևի օդանավակայանում տեղի է ունենում ուղևորների և անձնակազմի շտապ տարհանում

PanARMENIAN.Net - Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանի F տերմինալում տեղի է ունենում ուղևորների և անձնակազմի շտապ տարհանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դեպքի վայրից:

Գործակալության տվյալներով, տարհանման մասին հայտարարել են հենց տերմինալում:

Բոլորին նստեցնում են ավտոբուսներ, որոնք սովորաբար մարդկանց մոտեցնում են ինքնաթիռներին: Ավտոբուսները հեռանում են օդանավակայանի տարածքից: Չեղյալ են հայտարարվել առաջիկա 2 ժամերի չվերթները:

Օդանավակայանի ղեկավարությունն առայժմ չի բացատրել կատարվածի պատճառները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---