Հոգեկան հիվանդ տղամարդը հաղորդել է Կիևի օդանավակայանի ականապատման մասին, տագնապը կեղծ էր

Հոգեկան հիվանդ տղամարդը հաղորդել է Կիևի օդանավակայանի ականապատման մասին, տագնապը կեղծ էր

PanARMENIAN.Net - Շուրջ 5 հազար հոգի են տարհանվել Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանից ականապատման կեղծ ահազանգի պատճառով, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Կիևյան շրջանում Ուկրաինայի ՆԳՆ ԳՎ մամլո ծառայության ղեկավար Նիկոլայ Ժուկովիչը:

Նրա խոսքով, ոստիկանությունը երկու անանուն հաղորդագրություններ է ստացել օդանավակայանի ականապատման մասին:

«C, B, F տերմինալներից ընդհանուր առմամբ տարհանվել են շուրջ 5 հազար հոգի»,- ասել է Ուկրաինայի ՆԳՆ ԳՎ մամլո ծառայության ղեկավարը:

Նա հավելել է, որ իրավապահ մարմինները ձերբակալել են այսպես կոչված «ականորդին»: Նա եղել է 1983թ. ծնված տղամարդ, ով հաշվառման տակ է գտնվում հոգեբույժի մոտ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---