21 օգոստոսի 2012 - 17:39 AMT
Շոն Համիլնի երևանյան բանախոսությունը նվիրված էր ֆուտբոլի կառավարմանը և էկոնոմիկային

Երևանում գտնվող Ֆուտբոլային կառավարման և էկոնոմիկայի հանրահայտ մասնագետ Շոն Համիլն այսօր Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի ազգային հավաքական թիմերի և հայկական ակումբների գլխավոր մարզիչների, ՀՖՖ մասնագետների հետ:

Բանախոսությունը նվիրված էր ֆուտբոլի կառավարմանը և ֆուտբոլային էկոնոմիկային: Լոնդոնի համալսարանի դասախոսն իր ելույթի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է անգլիական և ամերիկյան ֆուտբոլի կառավարման մոդելներին, իրականացվող քայլերին, ինչպես նաև փորձել է քննարկել հայկական ֆուտբոլի կառավարմանը վերաբերվող հարցեր:

Համիլին կարևորել է ֆուտբոլի դիտարկումը որպես հսկայական տնտեսություն և կարևորել է ֆուտբոլի կառավարման ժամանակակից մոդելները: