Սփյուռքի նախարարությունում սիրիահայերի խնդրի հետ կապված խորհրդակցություն կանցկացվի

PanARMENIAN.Net - Վաղը ժ. 16:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա հավաք-խորհրդակցություն, որին հրավիրված են ավելի քան 100 սիրիահայեր: Կքննարկվեն մի շարք հարցեր՝ կապված կեցության, կրթության, առողջապահության, փաստաթղթերի ձևակերպումների հետ:

Հանդիպմանը կմասնակցեն նաեւ սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող համապատասխան ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---