21 օգոստոսի 2012 - 18:31 AMT
Աբովյան-Արամի խաչմերուկին կից նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր

Արամի 36 հասցեում գտնվող տարածքը Հյուսիսային պողոտայի բաղկացուցիչ մասն է: Այդ մասին, ի պատասխան PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցմանը, հաղորդել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը` հղում տալով քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնին: Վարչությունը հայտնել է, որ Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկին կից այդ տարածքում նախատեսվում է կառուցել հյուրանոցային կամ բազմաֆունկցիոնալ համալիր:

Միաժամանակ քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը տեղեկացրել է, որ այդ հարցը դեռևս Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովում չի քննարկվել: