Դամասկոսի արվարձանները գրոհելիս սիրիական կառավարական բանակը ոչնչացրել է ավելի քան 20 գրոհային

Դամասկոսի արվարձանները գրոհելիս սիրիական կառավարական բանակը ոչնչացրել է ավելի քան 20 գրոհային

PanARMENIAN.Net - Սիրիայում կառավարական զորքերը գրոհել են Դամասկոսի արվարձաններից մեկի վրա, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ: Զոհվել է առնվազն 23 ապստամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը մեղադրել է լիբանանյան իշխանություններին` Լիբանանում սիրիացիների առևանգումները և ձերբակալությունները կանխել չկարողանալու մեջ:

Ինչպես հաղորդում է Խորհուրդը, վերջին մի քանի օրերի ընթացաքում Լիբանանում առևանգվել է 35 սիրիացի: Նշվում է նաև, որ նախօրեին լիբանանյան անվտանգության ուժերը խուզարկել են սիրիացի ակտիվիստների տները և ձերբակալել նրանցից 2-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---