Սիրիացի ապստամբներին ակտիվորեն օգնում են արտասահմանցի իսլամիստները, այդ թվում` Ուզբեկստանից և Չեչնիայից ժամանած

Սիրիացի ապստամբներին ակտիվորեն օգնում են արտասահմանցի իսլամիստները, այդ թվում` Ուզբեկստանից և Չեչնիայից ժամանած

PanARMENIAN.Net - Աշխարհի տարբեր երկրների արմատական իսլամիստներ ժամանել են Հալեպ, որպեսզի օգնություն ցուցաբերեն սիրիացի ապստամբներին, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով ավստրալական АВС ռադիոյին:

Ինչպես ռադիոյին տված հարցազրույցում ասել է Հալեպում The Guardian-ի թղթակիցը, 18 ամիսների ընթացքում սա լավ վարժված և զինված գրոհայինների ստորաբաժանում է, որը միանգամից ուղարկվել է առաջին գիծ:

Նրանք ապստամբներին հաղորդել են, որ ժամանել են Սաուդյան Արաբիայից, Սենեգալից, Պակիստանից, Ալժիրից, ինչպես նաև Ուզբեկստանից և Չեչնիայից:

Այդ մարդիկ բացարձակ կրոնամոլ են, շատ որոշիչ տրամադրված, իսկ նրանց շարքերում առկա է երկաթե կարգապահություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---