ՌԴ ԱԳՆ. Սիրիական ճգնաժամի կարգավորման հնարավորությունները 100-տոկոսանոց չեն, բայց կան

ՌԴ ԱԳՆ. Սիրիական ճգնաժամի կարգավորման հնարավորությունները 100-տոկոսանոց չեն, բայց կան

PanARMENIAN.Net - Սիրիայում ազգային հաշտեցման հնարավորություններ առայժմ կան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլի ղեկավարությամբ սիրիական կառավարական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ կան Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման բազմաթիվ հակառակորդներ` ինչպես երկրի ներսում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս: Նա հիշեցրել է, որ Մոսկվան կողմ է սիրիական իրավիճակի կարգավորման ժնևյան սկզբունքների կիրառմանը, ըստ որոնց պետք է դադարեցվի բռնությունը և քաղաքական երկխոսություն սկսվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---