Sharp-ը աշխատանքից կհեռացնի ևս 3 հազար աշխատակցի և կդադարեցնի հեռուստացույցների արտադրությունը

Sharp-ը աշխատանքից կհեռացնի ևս 3 հազար աշխատակցի և կդադարեցնի հեռուստացույցների արտադրությունը

PanARMENIAN.Net - Վերլուծաբաններն անհանգստացած են Sharp ընկերության գործողություններով: Վերջինս գնալով ավելի է կրճատում իր աշխատակիցների քանակությունը, իսկ դա նշանակում է, որ հնարավոր է, փակվի հեռուստացույցների արտադրության բաժինը, նշվում է Vestifinance.ru-ում:

Ճապոնական արտադրողը հայտարարել է ևս 3 հազար աշխատակցի աշխատանքից հեռացնելու մասին, իսկ Թայվանում վաճառել է 2 գործարան:

Բացի այդ, Sharp-ը մտադիր է վաճառել Չինաստանի և Մեքսիկայի հեռուստաարտադրող գործարանները, թեև, ըստ ընկերության ներկայացուցիչների, այդ հարցի առնչությամբ վերջնական որոշում դեռևս չի կայացվել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---