Թուրքիայում ավտովթարի արդյունքում զոհվել է 9 մարդ

Թուրքիայում ավտովթարի արդյունքում զոհվել է 9 մարդ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում ավտովթարի զոհ է դարձել թուրքական բանակի 9 զինծզռզյող և նրանց տեղափոխող ավտոմեքենայի վարորդը, տեղական հեռուստատեսությանը հաղորդել է Մարդին նահանգի նահանգապետ Վահդետտին Էզկանը:

Ըստ նրա, մինիֆուրգոնը, որը զինվորներ էր տեղափոխում, շրջվել է Իրաքի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Ուլուդերե բնակավայրի մոտով անցնող ավտոմայրուղու վրա և սարի լանջով 75 մետր գլորվել ներքև:Ավտովթարի պատճառները ճշտվում են, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---