22 օգոստոսի 2012 - 10:38 AMT
Հալեպի քրիստոնյա թաղամասերն ազատագրվել են գրոհայիններից

Սիրիացի զինծառայողները «զինված բանդաներից» մաքրել են Թալիլ և Ջդեյդա քրիստոնեական թաղամասերը, որոնք տեղակայված են Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի պատմական կենտրոնի մերձակայքում: Այդ թաղամասերում երկու օր է ինչ չեն դադարում զինված բախումները:

Ինչպես հաղորդում է Սուրիա ալ-Էն գործակալությունը, երեքշաբթի օրը ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, առգրավվել է զենք և պայթուցիկ սարքավորումներ: Կանխվել է նաև Հաթթաբ հրապարակում ծրագրված պայթյունը:

Վերջին օրերս Սիրիայում զոհվել է 128 մարդ, նրանցից 81-ը խաղաղ բնակիչներ են, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: