22 օգոստոսի 2012 - 12:41 AMT
Cadillac ընկերությունը տոնում է իր 110-ամյակը

Cadillac-ը` ամերիկյան նախագահների և հոլիվուդյան կինոաստղերի իմիջի անբաժանելի մասը, այսօր նշում է իր 110-ամյակը: Կառավարական դասի ավտոմեքենայի լեգենդար մակնիշը ծնվել է 1902-ի օգոստոսի 22-ին Դետրոյթ քաղաքում:

Ընկերության հիմնադիր մեխանիկ-ձեռնարկատեր Հենրի Մարտին Լիլանդն իր ստեղծագործությունն անվանել է ի պատիվ Դետրոյթի հիմնադրի` գեներալ Անտուան դե Լամոտ Կադիի: 1909-ից «Կադիլլակը» «Ջեներալ Մոթորս» ավտոմեքենաշինական կոնցեռնի բաղադրիչ մասն է:

«Կադիլլակ» ավտոմեքենաները, որոնք դասվում են համաշխարհային ավտոշուկայի ամենաթանկ հատվածին, վաճառվում են 60 երկրներում: