ՊՆ-ն չի պատրաստվում Տավուշում հնչած կրակոցների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն տալ

ՊՆ-ն չի պատրաստվում Տավուշում հնչած կրակոցների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն տալ

PanARMENIAN.Net - Այս գիշեր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հնչած կրակոցների վերաբերյալ PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ պաշտոնական հաղորդագրություն չկա: «Իսկ ե՞րբ կլինի» հարցին պատասխանեցին, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է սահմանի տարբեր հատվածներում, այլ ինֆորմացիա փոխանցել չեն կարող:

Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը գիշերը դարձյալ գնադակոծվել են: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեցին Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը և Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Կրակել սկսել են մոտավրապես երեկոյան ժամը 21:00-ից: Մանվել Կամենդատյանն ասաց, որ կրակոցներն ավելի շատ եղել են Ներքին Կարմիրաղբյուրի և Մովսեսի ուղղությամբ, վնասվել են տանիքներ և գազի խողովակաշարը: Բարեբախտաբար իրենց հաջողվել է արագ անջատել գազամատակարարումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---