22 օգոստոսի 2012 - 11:54 AMT
Պերմի ոստիկանությունը հաղորդել է Սթոքհոլմում նկարների առևանգման մասին

Սթոքհոլմի Thielska Galleriet թանգարանից առևանգվել է 7 նկար, հաղորդում է Պերմի շրջանում Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր վարչությունը` հղելով ռուսական Ինտերպոլին: Նկարները թանգարանից գողացվել են 2012թ հուլիսի 17-ին, հաղորդում է Lenta.ru-ն:

URA.Ru պարբերականն ընդգծում է, որ գողացված նկարների արժեքը գնահատվում է 3.5 մլն դոլար, սակայն պարզ չէ, թե ինչի հիման վրա է նման գնահատում իրականացվել:

Նախքան ՆԳՆ Պերմի վարչության կայքում հաղորդագրության հայտնվելը, սթոքհոլմյան պատկերասրահից նկարների առևանգման մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Պատկերասրահի կայքում առևանգման մասին հաղորդագրություններ չկան: