22 օգոստոսի 2012 - 17:53 AMT
Ղրղզստանում կոալիցիայի տապալումը հանգեցրել է կառավարության հրաժարականին

Ղրղզստանի խորհրդարանում իշխող կոալիցիան տապալվել է, ինչն ավտոմատ կերպով հանգեցնում է կառավարության հրաժարականին: Այդ մասին այսօր հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Կանատբեկ Իսաևը:

Կոալիցիայից «Ար Նամիսի» դուրս գալը նրա առաջնորդ Ֆելիքս Կուլովը բացատրել է վարչապետ Օմուրբեկ Բաբանովի կողմից կոալիցիոն համաձայնագրի պայմանները չկատարելով: Մասնավորապես, «կառավարության ղեկավարն առանց բացատրությունների պաշտոնից ազատել է մեր կուսակցության անդամին»,- ասել է Կուլովը: