22 օգոստոսի 2012 - 16:12 AMT
ԱՄՆ-ն դատի է տվել Sotheby's-ին գողացված արձանը վաճառելու համար

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Sotheby's աճուրդի տանը` մեղադրելով նրան զինվորի հնագույն արձանն անօրինական կերպով վաճառելու փորձի մեջ, հաղորդվում է Arts Beat բլոգում: ԱՄՆ իշխանությունները փորձում են ապացուցել, որ աուկցիոներն իմացել է այն մասին, որ զինվորի հնագույն արձանը գողացվել է, բայց վաճառքի է դրել այն:

Երկու փորձագետներ հանգել են այն եզրակացության, որ արձանը Կամբոջայից անօրինական ճանապարհով է դուրս բերվել:

Sotheby's-ը պնդում է, որ մինչև արձանն աճուրդում ներկայացնելը Կամբոջայի իշխանությունները չեն հայտարարել դրա նկատմամբ իրավունքների մասին: Արձանի տերը` Բելգիայի ոմն հպատակ, պնդում է, որ այն ձեռք է բերել օրինական ճանապարհով 1975-ին: Արձանը նախատեսվում էր վաճառել 3 մլն դոլարով, հադորդում է Lenta.tu-ն: