
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին հրամայել է ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ծառայությանն ուժեղացնել Արևմուտքի և նրա դաշնակիցների նկատմամբ հակազդեցությունը` որպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու փորձերի պատասխան միջոցներ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Համենեի հեղինակած զեկույցում Իրանի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից են արևմուտքի կողմից սիրիական ընդդիմության աջակցությունը և միջուկային մշակումների համար Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: