22 օգոստոսի 2012 - 16:18 AMT
Օգոստոսի 22-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410,52 դրամ

Օգոստոսի 22-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 2,2 մլն դրամի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 409,75 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409,75 դրամ:

Միաժամանակ, օգոստոսի 22-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410,52 դրամ` օգոստոսի 21-ի համեմատ կրճատվելով 0,44 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 511,71 դրամ` ավելանալով 1,71 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,03 կետով և կազմել 12,88 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: