22 օգոստոսի 2012 - 18:13 AMT
Բուքմեքերները հրաժարվել են 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի շահումը վճարել նրա տատիկին

Բուքմեքերները հրաժարվել են Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի տատիկին վճարել Սեմ Օլդհեմի շահումը:

Լինդա Օլդրեդը խաղերի մեկնարկից առաջ 5 ֆունտ է դրել իր թոռան հաջողության համար, գործակիցը կազմել է 200-ը 1-ի:

Տատիկը չի սպասել, որ նրա թոռը մեդալ կշահի, խաղադրույքը կատարել է միայն ի պատիվ իր մահացած ամուսնու, ով խաղադրույքներ կատարելու մեծ երկրպագու է եղել:

Բուքմեքերները հրաժարվել են նրան վճարել հազար ֆունտ, հայտարարելով, որ նրա խաղադրույքը կատարվել է անհատական մեդալ շահելու վրա, այլ ոչ թե թիմային: