22 օգոստոսի 2012 - 17:56 AMT
Տոկիոն իր դեսպանին վերադարձրել է Հարավային Կորեա

Ճապոնիան իր դեսպանին վերադարձնում է Հարավային Կորեա այն բանից հետո, երբ ետ էր կանչել նրան Ճապոնական ծովում փոքր կղզիների շուրջ վեճի սրման պատճառով, որոնց հավակնում են երկու պետությունները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պաշտոնական Տոկիոն հանդես է գալիս նրա օգտին, որպեսզի կղզիների պատկանելության հարցը լուծվի միջազգային դատավորների օգնությամբ:

Ներկա պահին կղզիախումբը վերահսկվում է Սեուլի կողմից: