22 օգոստոսի 2012 - 17:57 AMT
Իրանում «Չմիանալու շարժման» գագաթնաժողովում սպասվում է ավելի քան 100 երկրների պատվիրակությունների մասնակցությունը

Ավելի քան 100 երկրների պատվիրակությունները ժամանել են Թեհրան «Չմիանալու շարժման» գագանթաժողովին մասնակցելու համար, ընդ որում շուրջ 30 պետություններ կներկայացվեն նախագահի, փոխնախագահի կամ վարչապետի մակարդակով, հաղորդում է «Ռոսբալտը»:

ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հանդիպումն անվանել է «Իրանի պատմության մեջ խոշորագույն քաղաքական գագաթնաժողով»:

Գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 26-31-ին: