22 օգոստոսի 2012 - 18:37 AMT
Քենիայում բախումների արդյունքում զոհվել է մոտ 50 մարդ

Քենիայի հարավ-արևելքում միջցեղային բախումների արդյունքում սպանվել է մոտ 48 մարդ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով «Ֆրանս Պրեսս» գործակալությանը:

Ըստ տեղեկատվության, բախումները տեղի են ունեցել չորեքշաբթի երեկոյան, Թանա գետին հարող շրջաններից մեկում:

Վերջին 5 տարիների ընթացքում ` սկսած 2007-ի վերջից և 2008-ի սկզբից, այս բախումներն ամենաարյունալին են: Այն ժամանակ իշխող կողմի և ընդդիմության միջև բախումների արդյունքում երկրում տարածվեց անկարգությունների ալիք, ինչը հանգեցրեց ավելի քան հազար մարդու մահվան: