Թուրք զինվորականները Իրաքի հետ սահմանից ոչ հեռու պայթել են մի քանի ականների վրա

Թուրք զինվորականները Իրաքի հետ սահմանից ոչ հեռու պայթել են մի քանի ականների վրա

PanARMENIAN.Net - Թուրք զինծառայողներով պահակախումբը պայթել է 4 պայթուցիկ սարքերի վրա, որոնք հեռակառավարմամբ են գործի դրվել: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»:

Պահակախումբը տեղաշարժվում էր Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող Հակկարի նահանգի Շեմդինլի շրջանում: Պայթյունի վայր են մեկնել ուղղաթիռներ և զինծառայողներ:

Նախօրեին Գազիանթեփ քաղաքում ավտոմեքենային ամրացված ռումբի պայթյունի արդյունքում զոհվել էր ավելի քան 60 մարդ: Ահաբեկչությունն ուղղված էր թուրք օրինապահ մարմինների դեմ:

ՔԲԿ-ն հերքել է իր մասնակցությունը ահաբեկչությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---