
Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն չի սատարում երկրի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի` պաղեստինյան վարչակազմի ղեկավաև Մահմուդ Աբբասի` իշխանությունից հեռացնելու գաղափարը: Այս մասին հաղորդում է NEWSru.co.il-ը:
Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը տարածել էր մի նամակ, որում ընդգծել էր, որ Աբբասը խաղաղության հակառակորդ է, քանի որ հրաժարվում է վերսկսել Իսրայելի հետ ուղիղ երկխոսությունը: