22 օգոստոսի 2012 - 20:02 AMT
Քաբուլը հերքել է ցմահ ազատազրկման ենթարկված թալիբների`աֆղանական բանտից փախուստ իրականացնելու մասին լուրերը

Աֆղանական բանտերի ղեկավարման պետ Ամիր Մոհամմադ Ջամշիդին հերքել է մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ Քաբուլի առանձնակի վտանգավոր հանցագործների համար նախատեսված Պուլի-Չարխի բանտից փախել են մի քանի թալիբներ:

Ինչպես նշում է §Ռոսբալթը¦, ավելի վաղ հաղորդվում էր, որ ցմահ ազատազրկման և մահապատժի ենթարկված թալիբների 15 հրամանատարներ փախել են Քաբուլի կենտրոնական բանտից:

Ջամշիդին ընդգծել է, որ ձերբակալվածները փախչելու փորձ են կատարել, սակայն այն կանխվել է: