22 օգոստոսի 2012 - 20:14 AMT
Մեծ Բրիտանիայի և ՀԱՀ միջև ծագել է «գինու» հակամարտություն

Մեծ Բրիտանիայի և աշխարհի խոշորագույն գինեգործներից ՀԱՀ-ի միջև հասունանում է «գինու պատերազմ»: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, պատճառը թագավորության առևտրային կազմակերպությունների որոշումն է, ըստ որի հարավաֆրիկյան գինին ներմուծվելու է տակառներով և շշալցվելու է Բրիտանիայում:

Ի պատասխան դրան ՀԱՀ-ը դիտարկում է Մեծ Բրիտանիայից վիսկին չշշալցված տարբերակով արտահանելու հնարավորությունը: