22 օգոստոսի 2012 - 20:25 AMT
Իսրայելի պատվիրակությունը գաղտնի այցելել է Թուրքիա

Նախորդ շաբաթ իսրայելական պատվիրակությունը, որը գլխավորում է երկրի ֆինանսների փոխնախագահը, գաղտնի այց է իրականացրել Թուրքիա: Իսրայելի ներկայացուցիչները հանդիպել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդում է իսրայելական Ynet ուեբ-կայքը:

Համաձայն կայքում տեղադրված տեղեկատվության, իսրայելական պատվիրակությունը հրավիրվել է Թուրքիա տեղական կազմակերպությունների կողմից, որոնք կազմակերպում են միջկրոնական երկխոսություն:

Տարածաշրջանում ԱՄՆ երկու հավատարիմ դաշնակիցների` Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունենրը սրվել էին, երբ 2010-ին իսրայելական ուժերը գրոհել էին հումանիտար օգնություն տեղափոխող «Մավի Մարմարա» նավը, որն ուղևորվում էր Գազա: