23 օգոստոսի 2012 - 11:25 AMT
Սիրիայում հրատապ հումանիտար խնդիրների համար պահանջվում է 90 մլն դոլար

Սիրիայի բնակիչների և հարևան երկրներ տեղափոխված փախստականների հումնաիտար պահանջմունքները շտապ կերպով լուծելու համար պահանջվում է մոտ 90 մլն դոլար: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով քարտուղար Վալերի Ամոսը, ով նախորդ շաբաթ այցելել էր Սիրիա և Լիբանան:

Ըստ նրա, նախորդ ամսվա ընթացքում ավելի քան 800 հազար մարդ պարենային օգնություն է ստացել հումանիտար կազմակեդրպություններից: ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման վարչությունը դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով 180 մլն դոլար հատկացնել Սիրիայի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է արդեն 17 ամիս: Այս ընթացքում զոհերի թիվը, ըստ տարբեր աղբյուրների, գերազանցում է 20 հազարը: