Ֆրանսիայում մեկնարկել է Եվրոպայի խոշորագույն կամերային երաժշտության փառատոնը

Ֆրանսիայում մեկնարկել է Եվրոպայի խոշորագույն կամերային երաժշտության փառատոնը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Ժիվերնի քաղաքում մեկնարկել է Եվրոպայի խոշորագույն կամերային երաժշտության փառատոնը: Այս տարի դրան մասնակցում են ավելի քան 70 թավջութակահարներ, դաշնակահարներ, ալտիստներ տասնյակ երկրներից` Ֆրանսիայից, Ռուսաստանի, ԱՄՆ-ից, Չինաստանից, Կորեայից, Բուլղարիայից, Նորվեգիայից, Բելգիայից, Լեհաստանից և այլ երկրներից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

10 oրերի ընթացքում նրանք հանդես կգան 11 համերգներով:

Ինչպես նշել է փառատոնի տնօրեն, թավջութակահար Մայքլ Շտրաուսը, «սա արդեն 9-րդ երաժշտական տոնն է, որի ծրագրի կազմված է երկու մասից` «Երաժշտություն և բնություն» և «Վիեննական երաժշտություն»:

Փառատոնի մասնակիցների կատարմամբ կհնչեն Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Բրամսի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---