23 օգոստոսի 2012 - 17:46 AMT
Օգոստոսի վերջին Երևանում կանցկացվեն Ղազախստանի կինոյի օրեր

Օգոստոսի 27-ից 31-ը Երևանում կանցկացվեն Ղազախստանի կինոյի օրեր: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը, «Ղազախֆիլմը», Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ-ում ԲՏԱ բանկի ֆինանսական աջակցությամբ: Այն անցկացվում է Հայաստանի և Ղազախստանի միջև 20-ամյա դիվանագիտական հարաբերությունների հաստատման տոնակատարությունների շրջանակներում:

Հայ հանդիսատեսին կներկայացվեն ղազախ ռեժիսորների հինգ լավագույն ֆիլմերը: Բոլոր ֆիլմերի ցուցադրություններն անվճար են: Ֆիլմերը կցուցադրվեն ամեն օր` օգոստոսի 27-ից 31-ը` ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմերի լեզուն ռուսերեն է:

Փառատոնի բացումը կկայանա օգոստոսի 27-ին ժամը 18:00-ին «Ղազախֆիլմի» և Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի մասնակցությամբ: Նույն երեկոյի ընթացքում հանդիսատեսին կցուցադրվի «Քոչվորները» («Кочевник») ֆիլմը, որը հանդիսանում է ղազախ հանդիսատեսի կողմից ամենասիրված ֆիլմը: Այն արդյունք է ղազախա-ամերիկա-ռուսական համագործակցության` հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ: Ֆիլմը հիմնված է իրական պատմական փաստերի վրա , որոնք տեղի են ունեցել 18-րդ դարում Աբիլայ Խանի ժամանակ:

Հայաստան բերված ֆիլմերի շարքում է նաև «Небо моего детства» («Իմ մանկության երկինքը») ֆիլմը, որը եզակի գեղարվեստական ֆիլմ է Ղազախստանին առաջին նախագահի`Նուրսուլթան Նազարբաևի, մանկության և երիտասարդության մասին: Ֆիլմի ռեժիսորն է Րուսթեմ Աբդրաշովը: Ֆիլմը նկարահանվել է նախագահի գրական հիշողությունների `«Առանց աջ ու Ձախ »,«Աշխարհի էպիկենտրոն »,« Եվրասիայի կենտրոնում », որոնք պատմում են գլխավոր հերոսի անձի և բնավորության ձևավորման, առաջին հաղթանակների, սպասելիքների և իրականացած երազանքների մասին:

«Жеруйык» («Земля обетованная») ֆիլմը նվիրվում է աշխարհի բոլոր ներգաղթյալներին և հանդիսանում է յուրօրինակ շնորհակալություն ղազախական սուրբ հողին ղազախական կորեացիների, գերմանացիների, չեչենների, քրդերի և այլ ժողովուրդների կողմից, ովքեր հայտնվել էին այդ տարածքներում և որոնց համար այն դարձել է հայրենիք, տուն չնայած անցյալ դարի 30-ական թվականների դժվարություններին: «Ով եք Դուք Պարոն Կա « («Кто вы, господин Ка?») ֆիլմը մեզ ուղարկում է դեպի անցյալ տարիների «Տրանսսիբիրական Էքսպրես» և « Ատամանի վերջը « ֆիլմերի գիրկը:

Եվս մեկ ֆիլմի գործողություն`«Жаужурек - Мынбала» (Тысяча храбрых ребят), տեղի է ունենում 18-րդ դարի առաջին կեսին, որտեղ джунгарами միության և ղազախական ժողովրդի արյունահեղ պատերազմը որոշիչ ուժ հանդիսացավ ազատության հասնելու համար: Այս ֆիլմը Ղազախստանում հանդիսանում է 2012 թվականի ֆիլմերի վարձույթի առաջատարը, ինչպես նաև արժանացել է Կաննի փառատոնի մասնակիցների բարձր գնահատականին: