23 օգոստոսի 2012 - 17:59 AMT
ԱՊՀ և Մերձբալթիկայի երիտասարդությունը Ծաղկաձորում քննարկում է եվրասիական ինտեգրացման հարցերը

Ծաղկաձոր քաղաքում բացվել է «Երիտասարդ Եվրասիա» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են պատվիրակություններ ԱՊՀ և Մերձբալթիայի 14 երկրներից, ինչպես նաև չճանաչված հանրապետություններից` Մերձդնեստրից և Գագալուզիայից:

Համաժողովի բացմանը մասնակիցներին ողջունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նշել է, որ համաժողովը հնարավորություն կտա երիտասարդությանը ծանոթանալ, կապեր հաստատել և արդյունավետ աշխատել: «Մեր ապագան մեր երիտասարդությունն է»,- ընդգծել է նա:

Համաժողովի մասնակիցներին ընթերցվել է ՌԴ խորհրդարանի խոսնակ Սերգեյ Նարիշկինի ուղերձը, որում նա հույս է հայտնել, որ «Երիտասարդ Եվրասիա» համաժողովը արդյունավետ բանավիճային հարթակ կդառնա ԱՊՀ և Մերթբալթիկայի երկրների երիտասարդների համար:

Ինչպես հաղորդել է «Բարգավաճ Հայաստանի» երիտասարդական թևի ղեկավար Վահե Էնֆիաջյանը, համաժողովն ընթանում է ՌԻԱ Նովոստիի, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո: