Լոնդոնյան դատարանը թուրք գործարարին դատապարտել է 10 տարի ազատազրկման

Լոնդոնյան դատարանը թուրք գործարարին դատապարտել է 10 տարի ազատազրկման

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլդ-Բեյլին դատարանը թուրք գործարար Ասիլ Նադիրին մեղավոր է ճանաչել կողոպտմնա մեջ և նրան դատապարտել 10 տարի ազատազրկման: Նա կարող է փորձել ազատ արձակվել` այդ ժամանակահատվածի կեսը բանտում անցկացնելուց հետո միայն:

Օգոստոսի 29-ին նա մեղավոր է ճանաչվել իրեն պատկանող Polly Peck International ընկերության հաշիվներից 29 մլն ֆունտ ստերլինգ ապօրինաբար յուրացնելու մեջ: Հանցագործությունն իրականացվել է մոտ 20 տարի առաջ, սակայն Նադիրը փախուստի մեջ է եղել:

Նադիրի կինն արդեն հայտարարել է, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է: Ինչպես նշվում է, գործարարը դտավճիռը հանգիստ է ընդունել, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---