ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է 2006 ՖԻՍԿԱԼ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ 55 ՄԼՆ ԴՈԼԱՐ

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի կողմից պատրաստած 2006 ֆիսկալ տարում արտասահմանյան երկրներին ֆինանսական օգնության բյուջեի նախագիծը, որը նախատեսում է, մասնավորապես, Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար ռազմական ֆինանսական օգնության տրամադրման պահպանում, ինչպես նաեւ մարդասիրական օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղին: Ըստ նախագծի` նախատեսվում է 5 մլն դոլար տրամադրել եւ Ադրբեջանին եւ Հայաստանին, ինչպես նաեւ 750 հազար դոլար` ռազմական ուսուցողական ծրագրերի եւ մարզումների իրականացման համար: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի աշխատակազմն առաջարկել է 55 մլն դոլար ֆինանսական օգնություն տրամադրել Հայաստանին 2006 ֆիսկալ տարում: Անցյալ տարի աշխատակազմն առաջարկել էր 2005 ֆիսկալ տարում Հայաստանին տրամադրել 62 մլն դոլար, սակայն ավելի ուշ ԱՄՆ Սենատը որոշում էր ընդունել հանրապետությանը 75 մլն դոլարից ոչ քիչ ֆինանսական օգնություն տրամադրելու մասին: Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Բարսամյանի խոսքերով` կազմակերպությունը մտադիր է ջանքեր ձեռնարկել Հայաստանին ամերիկյան օգնության ծավալը մեծացնելու ուղղությամբ: Բյուջեի նախագծի համաձայն` Հայաստանը Եվրասիայի առաջատար երկրներից մեկն է տնտեսական եւ քաղաքական բարեփոխությունների ոլորտում եւ այդ պաատճառով դարձել է «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի անդամ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---