ՌԴ ԱԳՆ. Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները չեն անդրադառնա Ռուսաստանի հետ տնտեսական կապերի վրա

ՌԴ ԱԳՆ. Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները չեն անդրադառնա Ռուսաստանի հետ տնտեսական կապերի վրա

PanARMENIAN.Net - Մի շարք երկրների կողմից Սիրիայի նկատմամբ ընդունված միակողմանի պատժամիջոցները հիմք չեն հանդիսանում համատես տնտեսական կամ այլ ծրագրերը դադարեցնելու համար, ասվում է հինգշաբթի օրը Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության բաժնի հրապարակած հայտարարությունում:

Այս կերպ ռուս դիվանագետները մեկնաբանել են ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Սիրիան դիմել է ՌԴ կառավարությանը` վարկ խնդրելով:

ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ վերջին ամիսների ընթացքում կայացել են մի շարք ռուս-սիրիական հանդիպումներ` առևտրա-տնտեսական և գիտա-տեխնիկական ոլորտներում համագործակցության վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---