US Open-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ

US Open-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կխաղա Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ

PanARMENIAN.Net - Նյու Յորքում Բիլլի Ջին Կինգի նվան Ազգային թենիսի կենտրոնում կայացել է US Open-2012-ի վիճակահանությունը: Այն անցկացրել են մրցաշարի գործող չեմպիոններ սերբ Նովակ Ջոկովիչը և ավստրալուհի Սամանտա Ստոսուրը:

Մրցաշարի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի իր հայրենակցին` Խուան Մարտին Դել Պոտրոյին:

Նալբանդյանն Էդուարդո Շվանկի հետ կխաղա նաև զուգախաղում: Խաղերը մեկնարկում են օգոստոսի 27-ին:

US Open-ի խաղերի հեռարձակումն իրականացվելու է 6 կորտերից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---