ԱՄՆ ՊՆ կազմել է Սիրիայի տարածքում քիմիական զենքի բազաների գրավման պլան

ԱՄՆ ՊՆ կազմել է Սիրիայի տարածքում քիմիական զենքի բազաների գրավման պլան

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՊՆ հատուկ ամերիկյան նշանակության ուժերի համար ստեղծել է պլան, որը նախատեսված է Սիրիայի տարածքում քիմիական զենքի բազաների գրավման համար: Այն կիրագործվի, եթե Սպիտակ տնից համապատասխան հրաման ստացվի:

ՄԱՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է անմիջական ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում, եթե այնտեղ տարածվի քիմիական զենքի կիրառման կամ տարածման սպառնալիք:

ԱՄՆ մտավախություն ունի, որ Սիրիայի քիմիական և կենսաբանական զենքի պաշարները կարող են հյատնվել ահաբեկչական «Ալ-Քաիդա» և «Հզբոլլահ» խմբավորումների վերահսկողության տակ:

Մինչ այդ Սիրիայում արդեն 17 ամիս է չեն դադարում զինված բախումները: Ըստ տարբեր աղբյուրների, երկրում այս ընթացքում զոհվել է 20 հազար մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---