24 օգոստոսի 2012 - 09:44 AMT
«Ժողովուրդ». «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորները ծեծել են իրար

Թերթը գրում է, որ օգոստոսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Մոսկվա-Երեւան թիվ 511 չվերթի ինքնաթիռի սրահում ուղևոր, ՌԴ քաղաքացի 44-ամյա Սիմոն Էլբակյանը անկարգություններ է արել եւ ծեծել է ուղեւորներից մեկին՝ 57-ամյա Սենորիկ Բագիյանին:

«Մեր աղբյուրները պատմեցին, որ Սիմոնը վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ հանկարծակի սկսել է վիճաբանել Բագիյանի հետ, որի ընթացքում բռունցքներով հարվածներ է հասցրել նրան:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունները՝ հավելելով, որ Սենորիկ Բագիյանին տրվել է դատաբժշկական ուղեգիր»,- գրում է թերթը: