Սեուլի դատարանը որոշել է Հարավային Կորեայում սահմանափակել Samsung և Apple ապրանքների վաճառքը

Սեուլի դատարանը որոշել է Հարավային Կորեայում սահմանափակել Samsung և Apple ապրանքների վաճառքը

PanARMENIAN.Net - Սեուլի Կենտրոնական շրջանի դատարանը յուրովի է լուծել Apple-ի և Samsung-ի պատենտային վեճը, որոշելով պատժել երկու ընկերություններին, հաղորդում է Associated Press-ը: Դատավորները հանգել են եզրակացության, որ ընկերություններից յուրաքանչյուրը խախտել է մի շարք իրավունքներ` առանց թույլտվության պատճենելով ուրիշների տեխնոլոգիաները:

Դատավճռում նշվում է, որ ընկերությունները պետք է աննշան փոխհատուցումներ վճարեն: Բացի դրանից, երկու ընկերություններին արգելվել է վաճառել սարքերը, որոնք ստեղծելիս խախտվել է օրենքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---