24 օգոստոսի 2012 - 10:55 AMT
ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները և Իրանի ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում

Վիեննայում տեղի կունենա ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, տվյալ բանակցությունները Թեհրանի վերջին հնարավորությունն են` ազդելու եռամսյակայինզեկույցի բովանդակության վրա, որը հրապարակվելու է սեպտեմբերի 10-14:

ՄԱԳԱՏԷ-ն փորձում է մուտքի իրավունք ստանալ Պարչին քաղաքի միջուկային օբյեկտներ, որտեղ, ինչպես ենթադրում են, կարող է իրականացվել իրանական միջուկային հետազոտությունները:

Արևմտյան փորձագետները մեղադրում են Իրանին, որ վերջինս թաքցրել է Պարչինում ռազմական հետազետությունների ապացույցները: